Ադրբեջանի, Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներն առաջիկայում կհանդիպեն Իրանում․ քննարկում են 6-ի պլատֆորմը

33

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ շուտով տեղի կունենա Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։

«Ադրբեջանի, Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներն առաջիկայում կհանդիպեն Իրանում»,- ասել է Զարիֆը Անկարայում թուրք պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում Իրանի ու Թուրքիայի համագործությունն «օգուտ է բերում տարածաշրջանի երկրներին»։

«Ներկայում նախապատրաստվում է տարածաշրջանի 6 երկրների համագործակցության պլատֆորմ։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Հուսանք՝ դա տեղի կունենա»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

=