Ադրբեջանից արձակված երկու հրթիռ ընկել է Իրանի Շարաֆ գյուղի մոտակայքում

18
Իրանում ընկած հրթիռ

Ադրբեջանից արձակված երկու հրթիռ ընկել է Իրանի տարածքում՝ Շարաֆ գյուղի մոտակայքում։ Այս մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական Արեւելյան Ատրպատական նահանգի նահանգապետ Ալի Ամիր Ռադի հայտարարությանը։

Նա ընդգծել է, որ տուժածներ միջադեպի հետեւանքով՝ չկան։ Դեպքի վայրում իրանցի զինվորականներն են աշխատում։ Հիշեցնենք, որ Իրանը կոչ էր արել Հայաստանին եւ Ադրբեջանին դադարեցնել կրակը Ղարաբաղյան հակամարտության գոտում, պատրաստակամություն հայտնելով հանդիսանալ միջնորդ խաղաղության վերահաստատման գործում։