Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները ստորագրել են 2023-ի ռազմական համագործակցության ծրագիրը

44

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2023 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը:

Փաստաթուղթը երկուշաբթի Թբիլիսիում ստորագրել են պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Ջուանշեր Բուրչուլաձեն, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հանդիպմանը նախարարները հանգամանալից մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման շուրջ։