Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները կրկին քննարկել են Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմը

115

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսով քննարկել է Հայաստանի հետ սահմանին իրավիճակը․ սա երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է։

Հասանովն Աքարին մանրամասն տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

Նշենք, որ Հայաստանի դեմ սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ Ադրբեջանի կողքին է և ամեն միջոցներով պատրաստ է աջակցել։