Այսուհետ Ադրբեջան ուղևորություններն իրականացվելու են միայն նույնականացման քարտով: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Բոլոր խոչընդոտները վերացված են, մեր եղբայրությունն ուժեղանում է: Թող դա լինի մեր քաղաքացիների և ադրբեջանցի եղբայրների օգտին», – ասել է թուրք արտգործնախարարը:














