Ադրբեջանի և Իսրայելի ռազմական ոլորտում համագործակցությունը խորանում է

61

Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենիամին Գանցի գլխավորած պատվիրակության հետ։

Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, ռազմական մասնագետների մակարդակով աշխատանքային հանդիպումների կազմակերպումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։