Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլն ավարտված է․ Իրանի արտգործնախարար

274

Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հանրային հարթությունում, ավարտվել է: Այս մասին չորեքշաբթի օրը Թեհրանում կայացած Աֆղանստանի հարեւան երկրների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի [Ջեյհուն Բայրամովի] հետ, կարծում եմ՝ մենք ավարտել ենք լարվածության հանրային փուլը», – ասել է նա։

«Կարծում եմ, որ մեր ունեցած խնդիրները աստիճանաբար կլուծվեն»,- ընդգծել է իրանցի նախարարը։