Ադրբեջանի բանակը վերակառուցվում և արդիականացվում է․ Հուլուսի Աքար

68
Հուլուսի Աքար

Ադրբեջանի բանակի արդիականացման համար պատրաստվել է «ճանապարհային քարտեզ»: Նման հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ:

«Ժամանակի պահանջներին համապատասխան և երկու երկրների Զինված ուժերի հետագա համատեղ գործունեության համար պատրաստվել և սկսվել է իրականացվել ադրբեջանական բանակի վերակառուցման և արդիականացման «ճանապարհային քարտեզ»», – ասված է հայտարարությունում: