Ադրբեջանի բանակն ադապտացվում է Թուրքիայի զինված ուժերի մոդելին․ Քերիմ Վելիև

73

Ադրբեջանի բանակն ադապտացվում է Թուրքիայի զինված ուժերի մոդելին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը՝ Թուրքիայի Հաղթանակի օրվան նվիրված արարողության ժամանակ ունեցած ելույթ ունենալիս։

«Թուրքիայի զինված ուժերի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի բանակում իրականացված հաջող ռազմական բարեփոխումները, կիրառվող նոր տեխնոլոգիաները, ինչպես նաև գործածության մեջ մտնող տարբեր զինտեխնիկան էապես բարձրացրել են մեր բանակի օպերատիվ կարողությունների մակարդակը և մարտունակությունը»,ասել է նա։

Վելիևի խոսքով՝ նախատեսվում է ավելացնել երկու երկրների բանակների համատեղ զորավարժությունների քանակը Գլխավոր շտաբների մակարդակով՝ ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հատուկ նշանակության ուժերի և նավատորմի մասնակցությամբ։

Նշենք, որ վերջին շրջանում, գրեթե շաբաթ չկա, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները չայցելեն միմյանց։ Օրերս Թուրքիայի ԳՇ պետն էր Ադրբեջանում, այսօր՝ Ադրբեջանինը՝ Թուրքիայում։