Ադրբեջանի ԱԳ նախարարը Ժնևում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ

7
Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այց կկատարի Ժնեւ, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:

«Այցի նպատակն է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ նրանց հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ադրբեջանի դիրքորոշումը»,-հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը: