Ադրբեջանցիները հայտնում են հավանական մարտական կորստի մասին

167

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ հուլիսի 29-ի գիշերը Արցախի օկուպացված Մարտունու շրջանում անհայտ պայմաններում մահացել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուն (Aslanov Şamil Mayis oğlu)։ Հայտնում է Ռազմինֆո-ն։

Տեղեկությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ, սակայն սոցցանցերում շրջանառվում է դիպուկահարի կրակոցից գլխի շրջանում մահացու վիրավորում ստանալու վարկածը։