Ադրբեջանցիների կորուստների ցանկում 619 չհայտարարված անուն կա

13
Ադրբեջանցի զինվորներ
Փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ադրբեջանի Զինված ուժերի չհայտարարած, բայց բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերված կորուստերի անվանացուցակի 5-րդ մասը, որտեղ առայժմ 619 անուն կա, մոտ 60 անուն դեռ մշակվում է։
 
«Ներկայացնում ենք Ադրբեջանի զինված ուժերի չհայտարարված կորուստների ցուցակի հինգերորդ մասը: Մինչ օրս հնարավոր է եղել հայտնաբերել 619 սպանվածի վերաբերյալ տվյալներ: Եվս 60 սպանվածի տվյալները մշակման փուլում են»,- գրել է նա։
 
Հովհաննիսյանը նշել է, որ ցուցակի 6-րդ մասը հրապարակվելու է հոկտեմբերրի 13-ի երեկոյան։
 
Հոկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ, հայկական կողմի հաշվարկով, ադրբեջանական կողմի կորուստները 4900 զինծառայող է կազմում, այդ թվում ՝ վարձկաններ: