Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ավարտել են հատուկ նշանակության ջոկատայինների վերապատրաստման դասընթացները Թուրքիայի արեւմուտքում գտնվող Սպարտա նահանգում: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Պաշտպանական գերատեսչությունը նշել է, որ դասընթացը կազմակերպվել է դպրոցի տարածքում, լեռնային հատուկ ջոկատայինների կենտրոնում և ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնում:
Դասընթացները տևել են 6 շաբաթ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ադրբեջանի ռազմական անձնակազմի համար դասընթացների ավարտի արարողություն է կազմակերպվել:














