Ադրբեջանցի պատգամավորը սպառնում է ջարդել իր հետ «չհամաձայնվող հայերի գլուխը»

232

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հերթական ֆաշիստական հայտարարությունն է արել ընդդեմ հայերի։

Մուստաֆան հայտարարել է, որ Արցախի հարցը Ադրբեջանը համարում է «իր ներքին գործը»։

«Եթե հայն ուզում է ապրել այնտեղ, ուրեմն կհամաձայնվի իմ այս մտքերի հետ, եթե համաձայն չէ, բայց ինձ ընդդիմանալով ուզում է ապրել այստեղ, ուրեմն ես կջարդեմ նրա գլուխը»,- հայտարարել է թշնամական երկրի պատգամավորը։

Սույն հայտարարությունը ևս մեկ անգամ ի ցույց է դրվում Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու քաղաքականությունը։

Աղբյուրը՝ Karabakh Records