Ադրբեջանը Հայաստանի առաջ նոր նախապայման է առաջ քաշում

66
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է․
Ադրբեջանի Ազգային անկախություն կուսակցության առաջնորդ Արզուխան Ալիզադեն, ով պետական բյուջեի հաշվին պահվող «գրպանային» գործիչ է, Ալիևի ֆինանսավորած լրատվամիջոցներից մեկով այսօր հայտարարեց.
«Անգամ եթե Արցախում վերջնականապես հաստատվի ադրբեջանական վերահսկողություն և Արցախի հայերը դառնան Ադրբեջանի քաղաքացի, Հայաստանի և Ադրբեջանի միջև չի կարող կնքվել «խաղաղության պայմանագիր»։
Այդ պայմանագիրը կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ նշվածի հետ միասին Հայաստանի իշխանությունները կարողանան ապահովել ադրբեջանցիների բնակեցումը ամբողջ Հայաստանի տարածքում։
Մենք թույլ չենք տալու, որ Ադրբեջանում հայեր ապրեն, իսկ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չապրի»։