Ադրբեջանցի երկու զինծառայող է անհետացել Բերձորի օկուպացված տարածքներում

200
Ադրբեջանցի զինվորներ

Ադրբեջանցի երկու զինծառայող է անհետացել Արցախի օկուպացված տարածքներում։

Մասնավորապես՝ ադրբեջանական բանակի զինծառայողներ Ֆարիդ Աջդար օղլու Մամեդովը և Ասկեր Աբդուլլաև Ֆիրդովսի Մայիս օղլուն մոլորվել են Բերձորի շրջանի օկուպացված տարածքում գտնվող մարտական դիրքից մյուսը տեղափոխվելիս՝ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ։

Ադրբեջանական զինված ուժերից հայտնում են, որ նրանց հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են։