Ադրբեջանական զորամասերում առկա քարտեզներում ուրվագծված են թշնամու հավակնությունները․ Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը վտանգված են

218
Երեկ Արցախի բռնազավթված տարածքներում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այցը լուսաբանող լուսանկարներում հայտնվել են ադրբեջանական զորամասերում առկա տարածաշրջանային քարտեզները, որոնցում բացեիբաց՝ գունային տարանջատումներով ուրվագծված են ադրբեջանական տարածքային հավակնությունները:
Քարտեզում ակնհայտ երևում է, որ Բաքուն հավակնում է գրավել Սյունիքը, Գեղարքունիքում Սևանա լճի կեսը, Տավուշից մի քանի գյուղեր, Վայոց Ձորից որոշ տարածքներ։
Մինչ Ալիևը պատրաստվում է հարձակման, Հայաստանում սպասում են «խաղաղության դարաշրջանի»։