Այս պահին Վրաստանի օդային տարածքն են հատում միանգամից 3 ադրբեջանական բեռնատար ինքնաթիռներ։
“Милитарист” տելեգրամ-ալիքը նկատել է, որ Վրաստանի օդային տարածքում են միանգամից 3 հատ Boeing 747 ինքնաթիռներ, որոնք բեռներ են տեղափոխում Ադրբեջանի համար։
Պաշտոնական Թիֆլիսը հայտարարել էր, որ իր օդային տարածքով թույլ չի տալու, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը ռազմական նշանակության բեռներ տեղափոխեն, բայց սա արդեն որերորդ դեպքն է։
Իհարկե, Թիֆլիսից շարունակ հերքում են, բայց փաստերն անժխտելի են, և ակնհայտ է՝ մեր հարևան երկիրը սպասարկում է Ադրբեջանի շահերը։
Հավելենք, որ իր ավիաուղիներն է տրամադրում Ադրբեջանին նաև Ուկրաինան ռազմական բեռներ և ահաբեկիչներ տեղափոխելու համար։















