Ադրբեջանական բուհում հայերեն են դասավանդելու

98

Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսվել է հայոց լեզվի դասավանդում հետազոտողների համար։

«Դասընթացների նպատակն է հնարավորություն տալ հետազոտողներին հետևել հայկական մամուլին, ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալ ՀՀ ընթացիկ և ապագա տնտեսական իրավիճակի մասին՝ հայալեզու աղբյուրներից, հետազոտություններ իրականացնել հայալեզու էլեկտրոնային ռեսուրսների կիրառմամբ»,-ասվում է Haqqin.az-ի հրապարակման մեջ։

Նախատեսվում է նաև վերլուծական նյութեր պատրաստել, հանդես գալ գիտական հոդվածներով։ Դասընթացները նախատեսված են 6 ամսյա ժամկետով։