Ադրբեջանական բանակը պարզապես կազմալուծված է․ ռազմագետ

11
Ադրբեջանցի զինվորներ

Իմ կարծիքով՝ ադրբեջանական բանակը պարզապես կազմալուծված է,- «Հանրային հեռուստաընկերության» եթերում ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Ամենամարտունակ ստորաբաժանումները պարզապես կոտորվեցին: Հետո եկան զորահավաքի տարբեր տարիքային խմբեր, որոնք փորձ չունեին. նրանց ուղղակի բռնել ու միանգամից բերել են ճակատ: Այդ առումով արդեն ադրբեջանական բանակը կազմալուծված է, չկա հրամանատարական կազմի հետ շարքայինի կապը»,- ասել է փորձագետը: