9 ադրբեջանցի է ձերբակալվել Ակնա (Աղդամ) մուտք գործելու համար

217

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության Բարդայի տարածաշրջանային խումբը տեղեկացրել է, որ մայիսի 11-ին Աղդամի շրջանային ոստիկանության վարչության  աշխատակիցները բերման են ենթարկել 9 ադրբեջանցու, որոնք ցանկացել են այդ տարածքը գնալ:

Ձերբակալությունից հետո այդ անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեռևս արգելում է սեփական քաղաքացիներին՝ այցելել Արցախից բռնազավթած տարածքներ։ Ակնայի շրջանը Հայաստանի ներկայիս կապիտուլյանտ իշխանությունների կողմից թշնամուն է հանձնվել պատերազմի ավարտից 10 օր անց՝ նոյեմբերի 20-ին։