Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում առկա լարվածությանը, հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված «Հատուցում» գործողությունը «պատժի միջոց էր»։
««Հատուցում» գործողությունը Հայաստանին ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի։ Ո՛չ ինչ-որ մեկի հայտարարությունը, ո՛չ ինչ-որ մեկի ուղերձը, ո՛չ ինչ-որ հեռախոսազանգ։ Ոչինչ և ոչ ոք։ Դա քաջ հայտնի է ադրբեջանական ժողովրդին։ Դա ցույց տվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Վստահ եմ, որ դա քաջ հայտնի է նաև հակառակ կողմին։ Ուղղակի նրանք երբեմն մոռանում են այդ մասին, այդ իսկ պատճառով էլ լինում են ողբերգական իրադարձություններ»,- կրկին Հայաստանին սպառնացել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը չի ցանկանում նոր պատերազմ, որովհետև «իրենք հասել են իրենց ուզածին»։














