Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ «ադրբեջանական սփյուռքի» հաջորդ կոնգրեսը կանցկացվի կա՛մ Երևանում, կա՛մ Թավրիզում

90

«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հակաիրանական և հակահայկական համաժողովի անցկացում՝ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իշխանությունը նախատեսում է հակաիրանական համաժողով անցկացնել Շուշի քաղաքում։ Ըստ հրապարակված լուրերի՝ Շուշիում նախատեսվում է անցկացնել այսպես կոչված «աշխարհի ադրբեջանցիների» համագումարը։

Այսինքն, Բաքուն փորձում է Արցախի տարածաշրջանը որպես հենակետ օգտագործել՝ անջատողական քաղաքականության և Իրանին հարվածելու համար, թեև դա բազմիցս կանխատեսվել էր 2020 թվականի պատերազմից առաջ և հետո։
Մյուս կողմից, համաժողովի լոգոյում օգտագործված է քարտեզ, որտեղ Հայաստանի Սյունիքի մարզը պատկերված է որպես Ադրբեջանի մաս։

Թողրուլ Ալլահվերդիլին՝ ադրբեջանական սփյուռքի ինֆորմացիոն կենտրոնի ղեկավարը, որը կազմակերպում է այսպես կոչված աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ կոնգրեսը, իր թվիթերի էջում սպառնալիքներ է գրել Հայաստանի և Իրանի հասցեին. «Իրանը և Հայաստանը հանդիսանում են Ադրբեջանի տարածքի մաս: Մենք մեր վեցերորդ համագումարը կանցկացնենք Թավրիզում և Երևանում»։

Աղբյուրը՝ «Սեփահ Սայբերի» և «Ազարիհա» թելեգրամային ալիքներ»: