Թուրքիա մեկնած Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հիշել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ «եղբայրական» երկրի կողմից Ադրբեջանին ցուցաբերած օգնությունը։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«44-օրյա պատերազմի ընթացքում Մեւլութ Չավուշօղլուն ուղիղ 5 անգամ այցելել է Ադրբեջան, եղել է մեր կողքին, մեզ մենակ չի թողել»,- ասել է Բայրամովը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում։