Ադրբեջանական 3 բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի օդային տարածքով

39
Սիլք վեյ

Flightradar24 հարթակից պարզ է դառնում, որ Silk Way Airlines-ին պատկանող 3 բեռնատար ինքնաթիռ հոկտեմբերի 24-ի գիշերը թռիչք է արել՝ անցնելով Վրաստանի օդային տարածքով։

«Վոեննիյ Օբոզրեվատել» տելեգրամյան ալիքը ֆիքսել է, որ դրանք ԻԼ-76ՏԴ ինքնաթիռներ են։

Սովորաբար այս ինքնաթիռները սպասարկում են Ադրբեջանի կառավարությանը, դրանք պարբերաբար թռիչքներ են անում դեպի Իսրայել և Թուրքիա։ Ըստ այդմ՝ չի բացառվում, որ ինքնաթիռները ռազմական նշանակության արտադրանք տեղափոխելիս են եղել Ադրբեջանի ՊՆ-ի համար։

Վրաստանը հայտարարել էր, որ իր տարածքով չի թողնելու ռազմական նշանակության տարանցումներ ԼՂ հակամարտության կողմերից ոչ մեկին։