2022-ին Ադրբեջանը պաշտպանության և անվտանգության վրա կծախսի գրեթե 3 մլրդ դոլար

24
Իլհամ Ալիև

2022 թվականին Ադրբեջանը պաշտպանության և անվտանգության վրա կծախսի գրեթե 3 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»` հղում անելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:

Համաձայն կանխատեսումների` պաշտպանության եւ անվտանգության վրա ծախսերը կկազմեն 4,499,238,900 մանաթ (մոտավորապես 2 մլրդ 700 մլն դոլար):

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի պետական ​​բյուջեի 2022 թվականի ծախսերը կանխատեսվում են 28 մլրդ 974 մլն մանաթ: