Թուրքիան 1200 հատուկջոկատայիններ է ուղարկել ԼՂ գոտի` ադրբեջանցիներին փոխարինելու համար

62
Թուրք զինվոր

Անկարան թուրքական Քուրդիստանից 1200 լեռնային հատուկջոկատայիններ է ուղարկել Բաքու, ապա նաև՝ ռազմաճակատ: Նրանք գործում են Արցախի լեռնաշխարհում: Այդ մասին հայտնում է WarGonzo-ի՝ Ստամբուլի աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայից ժամանած հատուկջոկատայինները ստիպված են եղել փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն կարող դիմակայել Արցախի լեռներում պարտիզանների և աշխարհազորայինների հետ ուղիղ բախմանը: Խոսքը հիմնականում հարավային ճակատի և Ջաբրայիլ-Հադրութ ուղղության մասին է: