«Արաս» հրատարակչությունը լույս է ընծայել «Ստամբուլի հայ ամիրայական դասը» գիրքը, որի հեղինակն է պատմաբան Հակոբ Լ. Բարսումյանը, ով հայտնի է իր՝ օսմանյան կայսրությունում բնակվող հայերի վերաբերյալ ուսումնասիրություններով:
Ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական «Միլլիյեթ» թերթին, գրում է, որ գիրքն ընդգրկում է հայ ազնվական դասի վերաբերյալ սոցիոլոգիական, քաղաքական, պատմական տեսանկյունից կարևոր վերլուծություններ: Գրքում ընդգծվում է, որ հայ ազնվական դասը մոդերնիզացիայի ժամանակահատվածում կարևոր դերակատարություն է ունեցել կայսրությունում: Գիրքն այս բնագավառում հազվագյուտ աշխատանքներից է:
Հեղինակը մեծ ուշադրություն է հատկացրել ամիրաների դասին՝ ընդհանրական տեղեկություններ հաղորդելով նրանց կատարած ներդրումների մասին:














