Երուսաղեմում հրեա ծայրահեղականը հարձակվել է հայկական եկեղեցու վրա

48
Հերթական հարձակումը Երուսաղեմում հայկական եկեղեցու վրա։
Sputnik Արմենիա-ն հայտնում է, որ դեռևս անձը չպարզված տղամարդը Սուրբ Աստվածամայր եկեղեցի է մտել և փորձել է վնասներ հասցնել, պղծել սրբությունները։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։
Երուսաղեմից Sputnik Արմենիային ուղարկված տեսանյութում երևում է, որ իրավապահները բերման են ենթարկում խուլիգանություն կատարած տղամարդուն։ Վերջինիս չեզոքացրել էին եկեղեցու հայ աշխատակիցները։
Նախնական տվյալներով` հայկական եկեղեցի ներխուժած տղամարդու մասին առայժմ հայտնի է միայն, որ նա մոլեռանդ արմատական հրեա հավատացյալ է։
Հավելենք, որ Սուրբ Աստվածամայր եկեղեցին հայկական ու հունական եկեղեցիների իրավասության տակ է։