Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանն ազատագրվել է իսլամ զինյալներներից։ Տեղեկացնում է Yerakouyn.com պարբերականը:
Շաբաթ օրը սկսված գործողության արդյունքում սիրական բանակային ուժերը և կամավորական խմբերը կարողացել են գրավել ռազմավարական բարձրունքներ և շարժվել դեպի Քեսաբի կենտրոն։ Ազատագրելով Քարադուրան, Երկու աղբյուր գյուղերն ու ռազմավարական բարձրունքները՝ բանակն այսօր արդեն հաստատվել է քաղաքում, պետական դրոշ բարձրացրել քաղաքապետարանի վրա։
Թուրքիան փակել է պետական սահմանն՝ ապստամբների մուտքն իր երկիր թույլ չտալու համար։
Մեր հայրենակիցներն արդեն բռնել են Քեսաբի ճանապարհը։ Բանակն առայժմ արգելում է բնակչության մուտքը քաղաքաք, քանի որ իրականացնում է ականազերծման աշխատանքներ, պայթեցնում բոլոր վտանգավոր զինամթերքները։
Հիեցնենք, որ Քեսաբը մարտի 21-ից հակակառավարական զինյալների վերահսկողության տակ էր, որոնք քաղաքի վրա հարձակվել էին թուրքական սահմանից: Քեսաբի հայ բնակչության մեծ մասը տարհանվել էր Սիրիայի ծովափնյա Լաթաքիա քաղաք:














