«Ազատ Ձայն» լրատվականը ներկայացնում է հատվածներ «Արորդիների Ուխտ»-ից: Այսօր կներկայացնենք ձեզ Տոհմի մոր նշանակությունն ու կարևորությունը:
Կինը մայր է՝ Տոհմի մայր: ԵՎ ամեն մի կին դեռ չամուսնացած, պետք է զգա իր այդ առաքելական կոչումը – պետք է սրբությամբ պահպանի իր հոգին ու մարմինը մայրության համար:
Այն կինը, որ չի զգում իր մայրության կոչումը – պիտանի չէ մայր լինելու:
Կինը, որ մայր չէ կամ մայրանալու համար չէ նախապատրաստված՝ պարզապես էգ է: Կնոջ սրբությունը մայրության մեջ է:
Կինը իր կուսությունը սրբությամբ պահելու է Տոհմի ընտանիքում մայրանալու և սրբանալու համար:
Այն կինը, որ կուսությունից զրկվում է ընտանիքից դուրս՝ պղծում է իր մարմինն ու հոգին: Նա պղծում է նաև այն ընտանիքը, որի մեջ մտնում է:
Այն կինը, որ իր կուսությունը ժամանակավրեպ է դարձնում և Տոհմի մայր չի լինում՝ պղծում է իր հոգին:
Ընտանեկան կենակցումը հոգևոր է – այն ամրացնում է ընտանիքը, հոգևոր ամբողջություն ստեղծում և Տոհմի շարունակելիությունն է ապահովում:
Ընտանիքից դուրս կենակցումը զուտ մարմնավոր է – այն շնացում է, քանի որ հոգևոր ամբողջություն չի ստեղծում, ընտանիք է քայքայում և կասեցնում է Տոհմի օրինաչափ շարունակելիությունը:
Ամեն մայրացող դեռ մայր չէ: Ընտանիքից դուրս սերունդ չի լինի: Ընտանիքից դուրս մայրացումը չարիքի ծնունդ է: Ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ՝ անտոհմիկ մի որբ – ազգային չարիք է:
Մայրը – մայրացումն է ընտանիքի մեջ՝ տոհմածինն է մայրը: ԵՎ սրբություն է Տոհմի մայրը, քանզի պահպանում է Տոհմը և ապահովում է նրա հզորացումն ու շարունակելիությունը:
Անհանդուրժելի են այն կիները, որոնք չեն լինում Տոհմի մայր – նրանք արժանի չեն սրբության, սիրո: Նրանք անարգանքի են մատնում իրենց հոգին և իրենք իրենց զրկում են իրենց շարունակելիությունից:
Եթե կինը ազատ է իր կյանքի համար, ապա նա ազատ չէ իր երեխաների կյանքի համար: Նրա ծնած երեխաները իրենը չեն. նրանք Տոհմի զավակներն են: Ինքը ծնել է այդ Տոհմի երեխաներին, և ինքը այդ Տոհմի երեխաների մայր է:
ԵՎ մայրը չի կարող երեխաներին կտրել իրենց Տոհմից. այլապես նա չարագործ է – նա ոճիր է գործում Տոհմի նկատմամբ՝ գողանալով նրա սերունդը. երեխայի նկատմամբ՝ որբացնելով նրան իր Տոհմից և իր նկատմամբ՝ վտանգելով իր շարունակելիությունը:
Մայրը իր երեխաներին մայր է Տոհմի մեջ. Տոհմից դուրս նա մայր չէ:
Իրավունքը Տոհմի մորն է: Այն կինը, որ պատասխանատվություն չի զգում Տոհմի առաջ – ոչ մի իրավունք չի կարող ունենալ:
Իրավունքն առանց պատասխանատվության՝ անբարոյականություն է – դա իրավունք է չարիք գործելու, իրավունք՝ Տոհմը քանդելու, Տոհմի զավակին Տոհմից կտրելու, իրավունք՝ զավակ չծնելու և Տոհմի շարունակելիությունը վտանգելու:
Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել Ազգի ճակատագիրը: Մի Ազգի բարքերը՝ գովելի, թե պարսավելի – կախում ունեն մայրերից:
Ոչ իմաստուններ, ոչ թագավորներ օգնության կանչեք Հայրենիքին, այլ՝ տոհմածին մայրերի ազդեցությունը: Ցեղաշունչ մայրն է ազգային բարքերը սնուցողը՝ ազգախնամ Անահիտով ոգեշնչված:
Ամենազորավոր զենքից զորավոր է Ցեղաշունչ մոր սերը: Այն կճեղքի ցանկացած զրահ, ապառաժ: Այն տիեզերական խորություն ունի և կարող է թափանցել ամենահեռավոր վայրերն անգամ՝ գտնելու իր որդուն և զորացնելու նրան իր օրհնությամբ:
Ցեղաշունչ մոր հայրենասիրությունը՝ աստվածային կրակ, բոց ու ջերմություն – պիտի արթնացնի առյուծը իր Ազգի մեջ, պիտի բարձրացնի նրա առօրյա կյանքի թափը, պիտի քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհությունը:
Մոր ոգիացած հայրենասիրություն, որից Ազգը արձակում է մի հրաշագործ ուժ, անհրաժեշտ՝ Հայրենիքի հզորության և ազատության համար: Ցեղաշունչ մոր սերը՝ որդու զորությունը սնող աստվածային աղբյուրն է: Սեր և նվիրում դեպի Հայրենիքը՝ ներշնչում և սնուցում է Ցեղաշունչ մայրը:
Ահա թե ինչու՝ Մայր անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն ու միայն հայրենահավատ Տոհմի մայրերի և ոչ թե բոլոր մայրացողների:
Իրենց որդիներով ճանաչել ու գնահատել կանանց: Անհայրենասեր ու անարի որդիների մայրը՝ անկախ իր հասարակական դիրքից, մեր կյանքում պիտի չվայելի հարգանք:














