Վանում 2700-ամյա ամրոց է հայտնաբերվել: Հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Այս տեղանքում պեղումներ են իրականացվում արդեն 25 տարի, այժմ հայտնաբերվել են մոտ մ.թ.ա. 590 թվի Վանի Արարատյան թագավորության շրջանին պատկանող ամրոցի պարիսպները: Ավելի վաղ տեղանքում հին տաճար էր հայտնաբերվել:
Գիտնականները վստահ են, որ ամրոցն ավերվել է երկրաշարժից և հրդեհից: Մոտ քառորդ դար տևած պեղումների ընթացքում նաև բազմաթիվ հին նմուշներ են հայտնաբերվել, որոնք փոխանցվել են թուրքական թանգարաններին:














