Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆա քաղաքի (Եդեսիա) ամրոցի ստորոտին հայտնաբերված քարանձավում պեղումներ իրականացնելիս Ուրֆայի թանգարանի աշխատակիցները հայտնաբերել են հայկական գերեզմաններ: Տեղեկացնում է թուրքական Haberler.com կայքը:
Գերեզմանների մոտ հայտնաբերվել է թագավորական գահ, Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի և այլ սրբապատկերներ։
Նշենք, որ Եդեսիան հայոց պատմության մեջ մեծ դերակատարություն է ունեցել: Որոշ աղբյուրների համաձայն՝ Եդեսիան հիմնովին վերաշինել է Հայոց թագավոր Աբգարը՝ Մծբինից այստեղ տեղափոխելով իր արքունիքը։ Հայոց գրերի վերագտման համար Մեսրոպ Մաշտոցը Եդեսիա գնաց և այլն:














