Շվեյցարիան դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) վերանայելու վճիռը Փերինչեքի գործի հետ կապված: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Շվեյցարիայի դաշնային դատարանը ոտնահարել է թուրք ազգայնական Դողու Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը, երբ նրան տուգանել է՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հերքելու համար: Տեղեկացնում է Swissinfo լրատվական գործակալությունը:
Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը հայտարարել է, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով:
Հայերը պնդում են, որ Օսմանյան թուքերը կոտորել են մինչև 1.8 միլիոն հայերի պլանավորված ցեղասպանության շրջանակներում ՝ 1915-18թթ-ին: Թուրքիան հաստատում է, որ շատ հայերը մահացել են, սակայն հերքում են, որ դա հայ ժողովրդին բնաջնջելու փորձ է եղել: Թուրքիան պնդում է, որ զոհերի թիվը ուռճացված է, և որ շատերը մահացել են ազգամիջյան բռնությունների ընթացքում:
Համաձայն Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը երկրի ռասսայական խտրականության օրենքի խախտում է:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայկական թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշման հիմքը դարձնելով խոսքի ազատությունը: Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար:
Ի դեպ, թերթը գրում է, որ հայկական հարցը չափազանց շատ է ազդել Շվեյցարիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների վրա:














