«Ձայն Արարատի»-46 Հայաստանը 1890-ականներին, Համիդյան ջարդեր (Հաղորդաշար)

41

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 46-րդ թողարկումը նվիրված է 1890-ական թվականներին տեղի ունեցող իրադարձություններին և մասնավորապես Համիդյան ջարդերին: Հաղորդման ընթացքում ներկայացվում է այդ շրջանում Արևելյան և Արևմտյան Հայաստաններում տիրող իրավիճակը. մի կողմից Ցարական Ռուսաստանի, մյուս կողմից Օսմանյան Թուրքիայի վարած քաղաքականությունը հայերի հանդեպ և այս ամենի ետևում թաքնված միջազգային հանրության անտարբերությունը: Թեման կներկայացնի պատմաբան Գուրգեն Կարապետյանը: