ԱՄՆ-ի Փենսիլվանիայի թանգարանում վերագտնվել է շումերական ՈՒր քաղաքի բնակչի ամբողջական կմախքը, ով ապրել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: Գրում է Inquisitr.com կայքը:
Պարզվում է՝ այդ կմախքը հայտնաբերվել է բրիտանացի հանրահայտ հնագետ Լեոնարդ Վուլլի կողմից 1930 թվականին: Աղբյուրի համաձայն Վուլլն այդ ժամանակ հայտնաբերել է ավելի քան 48 կմախք, սակայն միայն այս մի կմախքն է ուղարկվել Լոնդոն, որն էլ սակայն անհասկանալի ձևով հայտնվել է Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) և անհետացել:
Այժմ գտնվել է տարիներ առաջ հայտնաբերված կմախքը Փենսիլվանիայի թանգարանի պահոցներից:
Տեղի հնագետները նշում են, որ կմախքի ատամները լավ պահպանված են և դրանցից կարելի է դուրս կորզել բավականին փափուկ հյուսվածքներ, որպեսզի իրականացվի ԴՆԹ անալիզ, ինչն էլ թույլ կտա վերջնականապես պարզել, թե որտեղից են այս մարդիկ հասել Շումեր, և ովքեր են այսօր նրանց ժառանգները:
Նշենք, որ պատմական աղբյուրները փաստում են, որ շումերները դուրս են եկել հայկական լեռնաշխարհից, ինչը սակայն կարծես ընդունելի չէ միջազգային հանրության համար, ովքեր նոր են փորձում պարզել այս քաղաքակրթության իրական արմատների մասին:














