Հալեպի հայաշատ թաղամասերն այսօր դարձյալ հրթիռակոծման են ենթարկվել։ Ժամը 16.00-ին արկեր են ընկել Վիլլաներ և Ազիզի թաղամասերում։ Կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին Հալեպից հաղորդում է Երկիր Մեդիայի թղթակից Մարիա Գաբրիելյանը։
Վիրավորներն են՝ Հակոբ Դավոյանը, Տիգրան Մանուկյանը, Րաֆֆի Պերպերյանը, Հարութ Պազարբաշյանը, Ջորջ Գեւորգը։ Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։ Զոհերի ինքնության մասին առայժմ տեղեկություններ չկան։














