Թուրքիայում հայկական գերզմանոցի վրա ռեստորան են կառուցում

14

Թուրքական «Թայմթուրք» էլեկտրոնային պարբերականի հաղորդմամբ` Մալքարայի հայկական գերեզմանոցի վրա ռեստորան է կառուցվում: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի Թեքիրդաղի նահանգի հյուսիս արևմուտքում գտնվող Մալքարա քաղաքում դեռևս 1915 թվականի սկզբներին ավելի քան 3500 հայ էր ապրում: Իսկ Սուրբ Թեոդորոս եկեղեցու շրջակայքում երկու հայկական քոլեջ կար:

Պարբերականը գրում է, որ քաղաքապետարանի՝ քաղաքաշինական ծրագրերի շրջանակում ներկայացված հայտի համաձայն, նախատեսվում է այդտեղ գտնվող փոքրիկ բետոնե շինությունը վերածել ռեստորանի: Հիմքերը փորելու աշխատանքները սկսելուն պես այդտեղ ի հայտ են եկել մարդկային ոսկորներ:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Դեմիր Ալի Փալան նշել է, որ նույնիսկ իր հայրը չգիտի՝ այդտեղ գերեզման եղել է, թե՝ ոչ, ասել է, որ տեղեկություն չունի, թե որտեղ են հավաքվել ոսկորները: Փալան նշելով, որ այդ տեղանքը զբոսանքի վայր է, ու որոշ մարդիկ այստեղ ոգելից խմիչք և նույնիսկ թմրանյութ են օգտագործում, անհրաժեշտ է մաքրել տեղանքը: 
Թերթը տեղեկացնում է, որ ռեստորանի կառուցման աշխատանքները շարունակվում են նույնիսկ այն դեպքում, երբ բոլորին պարզ է դարձել, որ այդտեղ հայկական գերեզման է եղել:

Գերեզմանատնից փոքր-ինչ հեռու է գտնվում կՍուրբ Թորոս եկեղեցին: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եկեղեցին էլ առաջիկա տարիներին մի ուրիշ հայտի զոհը չի դառնա: 

Նշենք, որ վերջերս բուռն քննարկումների առիթ թարձած Թաքսիմ հրապարակի Գեզի այգում նույնպես հայկական գերեզմանոց է եղել ժամանակին: Առևտրի կենտրոնի հիմքի շինարարական աշխատատանքների ժամանակ ի հայտ է եկել հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը, որը ձգվում է մինչև ռազմական թանգարան: