Թուրքերը ցանկանում են վերականգնել Արևմտյան Հայաստանի Ուրֆա նահանգի 19-րդ դարի երկհարկանի Գերմուշի հայկական եկեղեցին զբոսաշրջիկներին գրավելու համար: Գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական «Radikal» թերթին:
Թերթը գրում է, որ եկեղեցու մասին արձանագրություններ չեն պահպանվել, և ստույգ հայտնի չէ նաև կառուցման տարեթիվը: Եկեղեցին գտնվում է նահանգի կենտրոնից 10 կմ հյուսիս-արևելքում գտնվող Գերմուշ լեռների ստորոտին տեղակայված Դաղետեղի թաղամասում: Նշվում է, որ եկեղեցին, որը հավանաբար կառուցվել է 19 դարի սկզբին, գտնվում է աշխարհի ամենահին պաշտամունքային վայրերից մեկի՝ Պորտասարի հարևանությամբ:
Պարզվում է` Պորտասարի այցելուներին հետաքրքում է նաև Գերմուշի եկեղեցին:














