Գամիրքում ավելի քան 10.000 տարվա վաղեմության քաղաք է հայտնաբերվել

52

Գամիրքից (այժմ՝ Կապադովկիա), 25 կմ հեռավորության վրա գտնվող Ասիկլի Հոյուկ հնավայրում հայտնաբերվել է ավելի քան 10.000 տարվա վաղեմության նեոլիթյան շրջանի փոքրիկ ծիսական քաղաք, ավելի հին, քան եգիպտական բուրգերը, զիկուրատները, պալատները ավելի արժեքավոր քան հնագույն Միջագետքի քաղաքներն ու Եգիպտոսը: Տեղեկացնում է Popular-archaeology.com կայքը:

Տարածքն առաջին անգամ ուսումնասիրվել է 1964թ-ին, բայց մինչև 1989թ. հնավայրում ամբողջական պեղումներ չեն անցկացվել: Հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 400 սենյակներով բնակելի կառույցներ և ավելի քան 70 գերեզմաններ տների առաջին հարկերում:

1-2 սենյականոց տները հիմնականում կահավորված են օջախներով, որոշ տների ներսում կան կավե նստարաններ: Հետաքրքիր է, որ տները մութ են ներսից, հիմնականում կառուցված են առանց դռների և պատուհանների:

«Այս տները ներսից դուռ չունեն»,- ասում է հնագետը, ով 2009 թվից մասնակցում է այս հնավայրի պեղումներին: «Տուն մտնելու համար նրանք ստիպված էին բարձրանալ տան դրսում առկա սանդուխքով, ապա տուն մտնել տանիքի անցքից և հետո իջնել ներսում առկա սադուխքով: Լույսի միակ աղբյուրը տանիքին առկա բացվածքն է, որն օգտագործվում է որպես մուտք, և մեկ կամ երկու անցքեր կան պատի վրա, որոնք ժամանակակից ստանդարտներով պատուհան կոչվելու համար շատ փոքր են»:

Գտածոների մեջ առկա է վանակատե (օբսիդիան) քար և այլ օբյեկտներ՝ պատրաստված բազալտից, գրանիտից և տուֆից: Ապրելով ակտիվ հրաբխային տարածքում՝ այս համայնքի բնակիչները իրենց ապրանքները պատրաստում էին հրաբխային նյութից՝ վանակատից, որը շատ արժեքվոոր ռեսոուրս էր այդ ժամանակներում, և համաձայն ուսումնասիրողների՝ հնարավոր է տեղացիները վանակատ էին վաճառում Կիպրոսի և Սիրիայի հեռավոր համայքներին:

Իհարկե, ամենանշանակալի բացահայտումը կապված է 25 քմ տարածք զբաղեցնող կառույցի հետ, ծեփված ինտերիերն ամբողջությամբ ներկված է կարմիր օքրայով: Ինտերիերի հետազոտությունները նույնպես ցույց են տվել,  որ յուրաքանչյուր անկյունում եղել է մեծ քար,  որի վրա դրված է եղել փայտե սյուն: «Հնագետները, ուսումնասիրելով տարածքը, կարծում են՝ այն կիրառվել է ծիսակատարությունների համար, որի ժամանակ ինչ-որ տեսակի հեղուկ է կիրառվել»,- ասում է հնագետը:

Տաճար, թե՞ կարևոր բնակելի կառույց: Այս հարցը դեռևս մնում է անպատասխան:

Հնագետները վստահ են, որ այս հնավայրը, ինչպես նաև Պորտասարը, արժեքավոր նյութեր  կտան հասկանալու, թե ինչպես են ապրել նեոլիթյան կամ նոր քարի դարի մարդիկ և ինչպես են ձևավորվել նրանց համայնքները:

Նշենք, որ Գամիրքը բուն հայկական տարածք է: Ըստ Մ. Խորենացու՝ հին Գամիրքի (Կապադովկիա) թագավորները Մեծ Հայքի  Արամ Աշխարհակալի արքայատոհմից էին: Իսկ ըստ Աստվածաշնչի՝ Գոմերը Հաբեթի որդին էր, Թորգոմի հայրը: Նրա անունով կոչվեցին Գամիրքը, ինչպես նաև կիմերացիները կամ կիմերները: Ի դեպ, Կապադովկիայի կենտրոնը Արգեոս լեռն է (3916 մ), որի շրջակայքում, ըստ Հոմերոսի «Իլիական» երկի՝ հնագույն ժամանակներից ապրում էին հայերի նախնիները՝ արիմները:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

 

 

Գամիրքում ավելի քան 10.000 տարվա վաղեմության քաղաք է հայտնաբերվելԳամիրքում ավելի քան 10.000 տարվա վաղեմության քաղաք է հայտնաբերվել