Գամիրքում 5000-ամյա ստորգետնյա քաղաք է հայտնաբերվել

10

Նախկինում անհայտ հանգույն ստորգետնյա քաղաք  է հայտնաբերվել Գամիրքի ( Կապադովկիա) Նևշեհիր նահանգում:

Նոր շինությունների համար նախատեսվող հողային աշխատանքների ընթացքում հետազոտողները հայտնաբերել են մասսայական ստորգետնյա քարանձավների շղթա, սրահներ, պալատներ սփռված 3.5 մղոնի կամ 7կմ վրա:

Իրականում այս ստորգետնյա քարանձավային ցանցը Գամիրքում  միակը չէ:

Գամիրքը (հետագայում կոչեցին Կապադովկիա), որտեղ տեղակայված է Նևշեհիրը, հայտնի է իր պատմական և հնագիտական մեծ արժեքներով:

Հայտնաբերված ստորգետնյա համալիրի վերին հարկերը դեռևս 2013 թվին են հայտնաբերվել, բայց տարածքն ամբողջությամբ միայն 2014 թվին է հայտնաբերվել:

Հաշվարկված է, որ նոր հայտնաբերված համալիրը, որը քարանձավային ցանց է սենյակներով և թունելներով և իր մեջ ունի թաքնված տաճարներ, եկեղեցիներ և բազմաթիվ այլ գտածոներ, ավելի քան 5000 տարվա պատմություն ունեն, և միգուցե այս ստորգետնյա քաղաքը աշխարհում ամենամեծն է:

Ամեն դեպքում Նևշեհիրում հայտնաբերված այս ստորգետնյա քաղաքը ամենամեծն է այդ տարածքում եղած ստորգետնյա քաղաքներից և գյուղերից: Այն նույնիսկ իր չափսերով գերազանցում է Գամիրքում հայտնաբերված 18 հարկանի ստորգետնյա քաղաքին, որն ուներ մոտավոր 20.000 բնակիչ: Նևշեհիրի քաղաքապետն ասում է, որ տարածքի  մյուս ստորգետնյա քաղաքները  խոհանոցի չափ էին այս նոր հայտնաբերվածի հետ համեմատած:

Չնայած որ դեռևս շատ քիչ բան է հայտնի այս ստորգետնյա քաղաքի մասին, մասնագետները կարծում են, որ քաղաքը ծառայել է գյուղատնտեսական ապրանքների պահուստավորման և փոխադրման համար:

«Մենք կարծում ենք, որ մարդիկ, ովքեր ներգրավված էին գյուղատնտեսության մեջ, օգտագործում էին թունելները գյուղատնտեսական ապրանքները քաղաք տանելու համար: Մենք նաև հաշվարկել ենք, որ թունելներից մեկն անցել է Նևշեհիրի ստորոտով և հասել է մի ինչ որ հեռավոր աղբյուրի,- ասել է թուրք մասնագետը՝ հավելելով,- Մենք դեռ շատ բան ունենք հայտնաբերելու այս հնագույն ստորգետնյա քաղաքի մասին, և հետագա պեղումները և հնագիտական հետազոտությունը այս տարածքում ավելի մեծ լույս կսփռի այս բացառիկ հայտնագոծության վրա»:

Նշենք, որ Գամիրքը բուն հայկական տարածք է: Ըստ Մ. Խորենացու՝ հին Գամիրքի (Կապադովկիա) թագավորները Մեծ Հայքի  Արամ Աշխարհակալի արքայատոհմից էին: Իսկ ըստ Աստվածաշնչի՝ Գոմերը Հաբեթի որդին էր, Թորգոմի հայրը: Նրա անունով կոչվեցին Գամիրքը, ինչպես նաև կիմերացիները կամ կիմերները: Ի դեպ, Կապադովկիայի կենտրոնը Արգեոս լեռն է (3916 մ), որի շրջակայքում, ըստ Հոմերոսի «Իլիական» երկի՝ հնագույն ժամանակներից ապրում էին հայերի նախնիները՝ արիմները:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

 

Գամիրքում 5000-ամյա ստորգետնյա քաղաք է հայտնաբերվել