Թուրքիայի Կոնյա քաղաքի մոտ գտնվող Թակկել լեռան ամրոցի պեղումների ժամանակ բացահայտվել է գաղտնի թունել՝ կառուցված Խեթերի կողմից շուրջ 4000 տարի առաջ: Գրում է Hurriyet-ը:
Գեվալ ամրոցը Թակկել լեռան վրա է և ծովի մակարդակից 5.500 ոտնաչափ բարձրության վրա է գտնվում: Խեթերը ստորգետնյա կառույցների վարպետներ էին՝ չնայած որ Թակկել լեռան զարմանալի բացահայտումներն իրենց տեսակի մեջ առաջինն էին:
«Մենք բացահայտել ենք գաղտնի թունելներ ամրոցի մեջ: Այնտեղ մաքրել և բացահայտել ենք թունելի մի մասը՝ 100-150 մետր: Հույս ունենք, որ այն շուրջ 300 մ երկարություն ունի: Ի դեպ, այս թունելը գաղտնի ձևով կապված է ջրամբարների հետ»- ասել է Necmettin Erbakan Համալսարանի մշակույթի պատմության պրոֆեսոր Ահմետ Չայցին:
Ամրոցը շատ ջրամբարներ ունի, որը կիրառվել է ամրոցին ջուր մատակարարելու համար: Հետազոտողները, ջրամբարների չափերից ելնելով, կարող են ենթադրել, թե քանի մարդ կարող էր այդ տարածքում բնակվել՝ հիմնվելով առկա ջրամատակարարման վրա: Մասնագետները նշում են, որ նմանատիպ կառույցներ հայտնաբերվել են նաև Վանի ամրոցներում:
Պրոֆեսորը նշում է, որ դրսից դժվար է պատկերացնել ներսի կառուցվածքը: «Կարծես այն փակված է տանիքով, որն ասես հողի մասը լինի,բայց երբ խորանում ես, հասկանում ես, որ թունել է: Թունելի վաղագույն հատվածը վերագրվում է խեթական շրջանին և ունի մոտ 4000 տարվա վաղեմություն: Այն հետագայում ևս կիրառվել է՝ մասնավորապես սելջուկների կողմից»,- ասել է պրոֆեսորը:















