Բյուրակնի հայկական գերեզմանոցը հորատում են, իսկ հայերի ոսկորները դուրս են եկել հողի մակերես. Ermenihaber

13

Թուրքիայի Բինգյոլ նահանգի (Արևմտյան Հայաստանի Բյուրակն) Յայլադերե գավառի հայկական գերեզմանոցում հորատումներ են կատարվում, տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով իր ընթերցող Սեդաթ Բիրոլին, ով էլ որպես փաստ ուղարկել է լուսանկարներ:

Հորատման աշխատանքներն իրականացվում են զինվորականների կողմից, պատճառաբանությունն այն է, թե ջրամբար է կառուցվում: Այժմ մարդկային ոսկորները դուրս են եկել հողի մակերես: Բիրոլը նշել է, որ իրենք ակնկալում են հնէաբանների միջնորդությունը: Հարկավոր է, որ նրանք դատապարտեն կատարվածը և կոչ անեն դադարեցնել այդ աշխատանքները:

Բյուրակնի հայկական գերեզմանոցը հորատում են, իսկ հայերի ոսկորները դուրս են եկել հողի մակերես. Ermenihaber