Hye Tert-ի փոխանցմամբ՝ Բինգյոլի նահանգապետարանը հայտարարել է, որ Էրզրումի մշակութային արժեքների պահպանության շրջանային կառույցի որոշմամբ վերակառուցվելու է Չանաքչի գյուղում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին:
250 տարվա պատմություն ունեցող եկեղեցին փլուզման վտանգի առաջ է կանգնած և գրեթե ավերակի է վերածվել։
Չանաքչըի գյուղապետ Մեհմեթ Ասալը հայտարարել է, որ Սուրբ Գևորգ եկեղեցին շտապ վերակառուցման կարիք ունի, հակառակ դեպքում կփլուզվի և կվնասի հարակից տներին։
Նահանգապետարանը հայկական եկեղեցին վերակառուցելու որոշում է կայացրել։














