Արևմտյան Հայաստանի հարավ-արևելքում հայտնաբերվել է Հայոց Դիցերից մեկի՝ հավանաբար Վահագնի արձանը

72

Արևմտյան Հայաստանի հարավ-արևելյան շրջանում՝ այժմյան Թուրքիայի  Doliche կոչվող հնավայրում, հայտնաբերվել է Հայոց դիցերից մեկի արձանը՝ հավանաբար Վահագնի: Շուրջ 60 հետազոտողներ Münster համալսարանից և Գերմանիայի Cluster of Excellence-ից պեղումներ են կատարում 2000-ամյա այս պաշտամունքային վայրում: Տեղեկացնում է Ancient-origins.net կայքը:

Աղբյուրի համաձայն՝ սրբավայրի տարածքը շատ գաղտնիքներ է բացահայտում այդ շրջանի կրոնական հավատալիքների մասին, քանզի այն պատրաստված է տարբեր կառույցներից, տարբեր ժամանակաշրջանում վերակառուցումների է ենթարկվել: Տարածքի վաղեմությունը հասնում է մինչև երկաթե դար, այդ շրջանից պահպանվել է  պատ, կան գտածոներ հռոմեական շրջանից, իսկ համալիրի թվագրություն հասնում է  մինչև մեր թվարկության 2-րդ դար, խաչակիրների արշավանքների շրջանում տարածքը օգտագործվել է որպես քրիստոնեական վանական համալիր: Պեղումները լույս են սփռել պատմական բոլոր շրջանների  գտածոներ, այսօր այդ հավաքածուին կմիանա նաև բազալտե մեկ ու կես մետրանոց արձանը, որը հայտնաբերվել է  սրբավայրի պատին: Հետազոտողներն այն հռոմեական անծանոթ աստված են համարել, մինչդեռ պատկերից ակնհայտ երևում է, որ այնտեղ պատկերված է Վահագն Վիշապաքաղի ծնունդը: Արձանն այնքան պարզորոշ է ցույց տալիս Վահագնի ծնունդը, ինչպես Մովսես Խորենացին է նկարագրում իր «Հայոց Պատմության» մեջ. «Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ, ընդ եղեգան փող բո՛ց ելաներ, և ի բոցույն վազեր խարտյաշ պատանեկիկը»:

Արձանում Վահագնը պատկերված է փողի կամ կոնի (ինչպես նշում են հնագետները) մեջ, որի մի կողմից կենաց ծառ է, իսկ մյուս կողմից օձակերպ ինչ-որ պատկեր է: Փողի վրա տիեզերական պատկերներ են:

Իհարկե, այժմյան Թուրքիայում պեղումներ իրականցնողները չեն էլ խոսում, որ դա հայոց դիցերից մեկն է, բայց շարունակ պնդում են, իբր արձանը, պատկանում է հռոմեական ինչ-որ անհայտ աստծո: Ինչևէ, պեղումները շարունակվում են հնավայրում, և դեռևս նոր գտածոներ կարող են հայտնաբերվել:

Եվ վերջապես կարող ենք ասել, որ Անահիտ դիցուհու արձանակից բացի, այսօր կա նաև հայոց դիցերից մեկի՝ Վահագնի արձանը:

Արևմտյան Հայաստանի հարավ-արևելքում հայտնաբերվել է Հայոց Դիցերից մեկի՝ հավանաբար Վահագնի արձանը