Արարիչը Արարատում արարել է առաջին երկրային Արիին. Արորդիների Ուխտ

127

 Որպես Արյունակցական Որակական Ամբողջություն, Ազգը մի բնական օրգանիզմ է և ունի իր բնական օրգանական մասերը՝ Տոհմերը: Միաժամանակ Ազգը ինքն էլ մի բնական օրգանական մաս է մեկ այլ բնական ամբողջության՝ Մարդկային որոշակի Տեսակի՝Ցեղի մեջ:

 Ըստ այդմ, Ցեղը Ազգի ծագումնային հիմքն է: ԵՎ վերացական  Ազգ գոյություն չունի. կան Արիական ծագում ունեցող Ազգեր, Չինական, Սեմական, Նեգրական, Մոնղոլական և այլ ծագում ունեցող Ազգեր: Արիական Ազգերը բնական ճյուղերն են Արիական Ցեղածառի, որի Արմատը գտնվում է Արարատում:

 Ըստ Արարատյան  Ավանդության, Հնդարիական Ազգերը առաջացել են Արամի որդի Ինդրայից: Արեշից առաջացել են Իրանական Ազգերը: Ալանից առաջացել են Հյուսիս-Կովկասյան Ազգերը: Զևսից առաջացել են Հույն և Լատինական Ազգերը: Հավանաբար Գերմանական Ազգերը գալիս են Հայկի սերունդներից, քանզի նրանք արդյունք են Արարատից ավելի ուշ արտագաղթի, երբ արդեն Արարատյան Արիները կոչվում էին Արմեն, իսկ Արարատը՝ Արմենիա: Դա է վկայում նրանց անունը՝ //էրման կամ Ալեման: Ավելին՝ ՙԱնգլո-Սաքսոն Տարեգրության՚ մեջ գրված է. ՙ Այս կղզու առաջին բնակիչները եղել են Բրիտոնները, որոնք եկել են Արմենիայից՚: ՙThe Anglo-Sakson Chronikle ՚, London, 1861. Գերմանների և Ալանների միախառնվելուց առաջացել են Սլավոնական Ազգերը:

ՏՈՀՄ – Կենսունակությունը պահպանող:

ՏՈՀՄ – երը ազգի օրգանիզմում բնական, օրգանական մասեր են, որոնք իրենց սերնդատվությամբ ապահովում են ազգի կենսունակությունը: Ըստ այդմ, չկա ՏՈՀՄ Ազգից դուրս և չկա Ազգ առանց ՏՈՀՄ – ի: ԵՎ ՏՈՀՄ – երի քայքայումը հանգեցնում է ազգային օրգանիզմի քայքայմանը: Ազգը զորավոր է այնքանով, որքանով զորավոր են նրա ՏՈՀՄ – երը:

Որպես Ազգի սերնդատվության օջախ, ՏՈՀՄ -ը ունի իր ընտանիքները: Իր ընտանիքների միջոցով է ՏՈՀՄ -ը ապահովում Ազգի սերնդատվությունը: Ըստ այդմ, ընտանիք չի ստեղծվում. ընտանիքները ճյուղավորվում են Տոհմի մեջ: Ընտանիքը անպայման Տոհմական է: ԵՎ ՏՈՀՄ – ից դուրս կազմված ընտանիքը օրինաչափության խախտում է, ուստի և ինքնին ազգային չարիք է:

 ԼԵԶՈՒ – Ազգային խորհուրդների համակարգ:

Լեզուն ազգային ներքին ծագումնային որակ է: Ազգը իսկզբանե զգալով իր ծագումը, իր որակները, իր բնօրրանը, բնական զորությունները… յուրովի ընկալում է դրանց խորհուրդները: ԵՎ Ազգային Լեզուն – ազգային խորհուրդների համակարգ է: Ըստ այդմ, Ազգային Լեզուն իր Ազգի մեջ ներկայանում է որպես ներքին ծագումնային որակ, իսկ ուրիշ Ազգերի մեջ՝ որպես արտաքին հաղորդակցման միջոց:

 Ի դեպ, ինչպես չկա վերացական Ազգ, այնպես էլ չկա վերացական Ազգային Լեզու: Եթե Ազգը Ցեղի օրգանական մաս է, ուրեմն Ազգային Լեզուն էլ Ցեղի Լեզվի օրգանական մաս է: ԵՎ պատահական չէ, որ աշխարհի բոլոր Լեզուները խմբավորվում են ըստ իրենց ծագումնաբանական ընդհանրության՝ Արիական /Հնդեվրոպական/ Լեզուներ, Չինական, Սեմական, Թուրքական և այլ ծագում ունեցող Լեզուներ: Ըստ այդմ, փաստորեն Ազգային Լեզուները  իրենց Ցեղային Լեզվի մասնավոր դրսևորումներն են՝ բարբառները:

Արիական Ցեղալեզուն ձևավորվել է Արարատում և հենց Արարատից է տարածվել աշխարհով մեկ: Փաստորեն բոլոր Արիական Ազգային Լեզուները Արիական Ցեղալեզվի, այսինքն՝ Հայոց Լեզվի բարբառներ են, որ այնուհետև զարգացել են ինքնուրույնաբար և տարբեր պայմաններում: Դա հիմնավորվում է հենց այն իրողությամբ, որ Արիական այլ Լեզուների շատ արմատական խորհուրդներ բացատրվում են Հայերեն /գուցե և միայն Հայերեն/:

Որպես ազգային խորհուրդների համակարգ, Ազգային Լեզուն սովորաբար չի ընդունում օտար փոխառություններ: ԵՎ եթե որոշ օտար բառերպարտադրվում են, ապա Ազգային Լեզուն դրանք չի մարսում, քանի որ օտար բառերը իրենց մեջ ազգային խորհուրդ չունեն: ՈՒստի փոխառությունները ժամանակավոր երևույթ են Ազգային Լեզվի մեջ:

ԱՐԵՎՈՐԴԻ կամ ԱՐՈՐԴԻ խորհուրդը, որպես Արարչածին, մեր նախնիների ծագումնաբանական որոշակի ըմբռնումների արտահայտություն է:

Բնագիտությանը արդեն հայտնի բնական չորս տարրերի՝ Հուրի, Օդի, Ջրի, Հողի տարբեր հարաբերակցություններն են բնորոշում տարբեր Տեսակների բազմազանությունը: Հենց այդ բնական օրինաչափությունն է արտահայտված մարդկային տարբեր Տեսակների՝ Ցեղերի, ծագումնաբանական ըմբռնումների մեջ:

 Ըստ երևույթին, Տիտանների մեջ գերազանցում է Հողի տարրը, և նրանք իրենց ծագումնաբանությունը կապում են Հողի հետ: Դա է վկայում հենց Տիտանների Բիբլիան, որտեղ նրանց նախահայրը՝ Ադամը,  հողածին է:

 Իսկ Արիների մեջ գերազանցում է Հուրի տարրը, որի շնորհիվ էլ Արիները իրենց ծագումը կապում են Հուրի հետ և իրենց համարում են Հրածին կամ Արարչածին: ԵՎ ծագումնաբանական այդ ըմբռնումը արտահայտվում է բոլոր Արի Ազգերի ավանդությունների մեջ: Այդ ըմբռնումի արտահայտություն են   նաև մեր Ազգի անունները՝ ՀԱՅՔ /ՀԵ/, որ նշանակում է Բացարձակ Հուր, Հրածին /աստված/ և ԱՐՄԵՆ, որ նշանակում է Աստվածամարդիկ:

 Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արարիչը Արարատում արարել է առաջին երկրային ՀԵ /աստված/ Արիին, որի սերունդներն էլ կոչվում են ԱՐՄԵՆ /ԱՐԻ/ կամ ՀԱՅ:

Փաստորեն՝ ԱՐԻ նշանակում է աստված /երկրային/, որից էլ առաջացել է աստվածամարդերի՝ Արի կամ Արմեն Ցեղը, որպես որոշակի բնական Տեսակ: Ըստ այդմ, Արի Ցեղը միջանկյալ մի Տեսակ է Աստվածների ու Մարդկանց միջև, իր մեջ կրելով և՜ մարդկային, և՜ աստվածային որակներ: ԵՎ ԱՐԻ – ն հոմանիշ է ՀԱՅ -ին:

 Ի դեպ, բոլոր Արի Ազգերի մեջ պահպանվում է իրենց Արիական ծագումի զգացողությունը: Իսկ որոշ Ազգեր նույնիսկ իրենց անվան մեջ պահպանում են Արի Ցեղային անունը.

Օրինակ՝ ԱՐՄԵՆ, որ նշանակում է Արի մարդիկ, Արիներ. ԻՐԱՆ՝ Արիան,  ԱԼԱՆ՝ Արիան, ԻՐԼԱՆԴ՝ Այրիշ, ՀԵԼԵՆ՝

  /Արիան/:  Իսկ երմանացիները ճանաչված են ԱԼԵՄԱՆ /Արիման/ և ՀԷՐՄԱՆ /Էրման/ անուններով:

Այդ տարբեր Ազգերի անվանական նույնությունը արդեն հաստատում է նրանց ծագումնային նույնությունը, որպես մարդկային մի Տեսակի՝ Արի Ցեղային Ամբողջություն:

Ի դեպ, ԱՐԻԱՑԻ արտահայտությունը հայերեն սխալ է: Հայերեն ԱՐԻ է:

ԱՐՄԵՆ – Արի մարդիկ՝  Աստվածամարդիկ:

Փաստորեն,  նույնանում են Ազգի և Ցեղի անունները՝ ԱՐԻՆԵՐ կամ ԱՐՄԵՆ: Ըստ այդմ, ԱՐՄԵՆ -ին / ՀԱՅ -ին/ Ազգ անվանելը որոշ չափով պայմանական է: ԵՎ այն, որ  բոլորը Հայերին ճանաչում են ԱՐՄԵՆ անունով, հաստատում է, որ Արմենը /Հայը/ Արի Ցեղի Արմատն է, և նրանից են ածանցվել բոլոր Արի Ազգերը: Այսինքն՝ Արմեն /Հայ/ Ազգը հենց ինքը Արի Ցեղն է: Նախ, որ Ցեղանունի ուղիղ ձևը պահպանվում է միայն Արմեն անվան մեջ, իսկ մյուս Ազգերը կրում են Ցեղանվան հնչյունափոխված ձևերը: ԵՎ ապա՝ հենց Արմենները /Հայերն/ են իսկզբանե բնակվում Արի Ցեղի բնօրրանում՝ Արարատում, որտեղից էլ Արիները տարածվել են և տարբեր ազգային ամբողջություններ կազմել:

 

Հատվոծներ՝ Արորդիների Ուխտից