Ստամբուլում հայտնաբերել են Սամաթիայում հարձակումներ իրականացնողի ֆոտոռոբոտի նման արտաքինով անձի

18

«Ermenihaber.am» լրատվական կայքի փոխանցմամբ Ստամբուլի իրավապահ մարմինները հարյուրավոր տեսաձայնագրությունների ուսումնասիրությունից հետո Սամաթիա թաղամասում իրականացրած հարձակումների մեջ մեղադրվողի ֆոտոռոբոտին համապատասխան արտաքինով մի անձ են հայտնաբերել: Հանցագործի ֆոտոռոբոտը կազմելուց հետո, իրավապահ մարմինները դիտել են թաղամասում տեղադրված բոլոր տեսախցիկների ձայնագրությունները: Ներկայումս փորձում են պարզել նրա ինքնությունը:

Նա ունի 170սմ հասակ, բաց գույնի աչքեր:
Հիշեցնենք, որ միայն վերջին 2 ամսվա ընթացքում, Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկվել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 4 հայ կին և սեփական բնակարանում դաժանորեն սպանվել` 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը: