Ստամբուլի հայկական համայնքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի և Բակիրկոյի քաղաքապետի հետ: Հայ համայնքի ներկայացուցիչ իր դժգոհություններն է հայտնել նախարարին: Այս մասին գրում է Hurriyet պարբերականը:
Ներքին գործերի նախարարը նշել է, որ սրտամոտ է ընդունում Թուրքիայում հայ համայնքի խնդիրները, վերջինս ցանկություն է հայտնել, որ երկու ազգերի միջև լինի եղբայրություն: Իր հերթին քաղաքապետ Ունալ Էրզենը նշել է, որ Հայկական դպրոցի շրջանավարտների ասոցիացիայի բոլոր ծախսերը այս տարվա ընթացքում կմարվեն քաղաքապետարանի կողմից, մոտ 40.000 թուրքական լիրա: Հայ համայնքի ներկայացուցիչ Արև Ցեբեցին էլ հարց է բարձրացրել. «Ե՞րբ են մեր իրավունքները վերականգնեվլու: Ե՞րբ ենք մենք իրավահավասար քաղաքացու կարգավիճակ ստանալու: Ե՞րբ կկարողանանք պետական կառույցի աշխատակից լինել: Ես չեմ ուզում իմ երեխաներին տարբեր պատմություններ պատմել, ուզում եմ նրանց ասել ճշմարտությունը» :
Նախարարը, ի պատասխան Ցեբեցու խոսքերն, նշել է, որ դրանք շատ համարձակ էին, սակայն չի մանրամասնել իր խոսքը և մեկնաբանություններ չի արել:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հայ առաքելական եկեղեցու Պոլսո նոր պատրիարքի ընտրության հարցը:













