Պորտասարում, որը տեակայված է Թուրքիայի Şanlıurfa նահանգի արևելյան հատվածում, որն իրականում ոչ թե Անատոլիական սարահարթում է, այլ Հայկական լեռնաշխարհի հարավային մատույցներում, շուտով կվերսկսվեն հնագիտական պեղումները: Պորտասարը, որ թուրքերն անվանում է Göbkelitepe, պատմագիտության և հնագիտության տեսակյունից հսկայական նշանակություն ունի, քանի որ պեղումների ղեկավարը, Գերմանիայի Հնագիտական Ինստիտուտի ներկայացուցիչ Կլաուս Շմիդտը պեղումների արդյունքում պարզել է, որ սրբատեղին, համաձայն իր հաշվարկների, ունի ավելի քանի 12.000 տարվա պատմություն: Այսինքն աշխարհում ամենահինն է մեր Քարահունջից Սթոունհենջից առաջ: Այն նեոլիթյան շրջանի հնագույն վանական համալիր է:
Թուրքական Hurriyet-ը գրում է, որ պեղումները պետք է շուտով վերսկսվեն և հնատեղին պետք է մաքրվի և բերվի այն վիճակին, որ զբոսաշրջիկների համար հասանելի դառնա:
Շմիդտը պեղումների ընթացքում հայտնաբերել է, որ սրբատեղին > ունեցել իր վրա, այսինքն հողի հսկայայական շերտ, որը ըստ հնագետի հենց տեղաբնակներն են արել, այդտեղից հեռանալիս, որ իրենց սրբատեղին չապականվի: Շմիդտը ֆիքսել է ավելի քան 50 կենդանակերպի նշաններ Պորտասարում հայտնաբերված քարերի վրա:
Հավելենք, որ մեր մասնագետները, ուսումնասիրելով Պորտասարում հայտնաբերված պատկերները, եկել են այն եզրահանգման, որ այն հայկական ծագում ունի: Իսկ այսօր Թուրքիան համաշխարհային հանրությանը Պորտասար հայկական վանական համալիրը ներկայացնում է որպես թուրքական Սթոունհենջ:
Հետազոտությունների համաձայն, իրականում Պորտասար վանական համալիրն ավելի քան 18 հազար տարեկան է: Այն աշխարհի խոշորագույն և հնագույն ծիսական-կրոնական համալիրներից է:
Պեղած շրջանակներից և ո՛չ մեկի տրամագիծը 30 մետրից չի անցնում (դրանք թվով չորսն են, մինչդեռ հաշվարկներով նրանց թիվը հասնում է քսանի): Հայտնագործությունն աչքի է ընկնում վարազների, աղվեսների, առյուծների, թռչունների, օձերի և կարիճների փորագրություններով, ինչպես նաև դրանց տարիքով: Ժամանակագրված մոտ մ.թ.ա. 9,500 թվականով` այս քարերը 5,500 տարով ավելի հին են քան Միջագետքի առաջին քաղաքները և մոտ 7,000 տարով էլ հին են Սթոունհենջից:
Չհաշված այս շրջանաձև օրինակները և քարերի վրա արված փորագրությունները` այն մարդիկ, ովքեր վեր են խոյացրել այս կոթողը չէին տիրապետում անգամ կավագործությանը կամ ցորեն ստանալու մշակույթին: Նրանք ապրում էին գյուղերում, բայց ոչ թե հողագործներ էին, այլ որսորդներ:
Այսինքն Պորտասարը դառնում է մինչ օրս բացահայտած ամենահին համալիրը` փոխելով հնագույն պատմական շրջանի նախկին տեսակետները:
Ի դեպ նշենք, որ հայկական կողմը չի կարողանում ոչ մի ձևով մասնակցություն ունենալ պեղումների գործընթացին, իսկ զբոսաշրջիկներն էլ 100 մետրից մոտ չեն կարող մոտենալ համալիրին: Այս սրբատեղիով էլ հենց փոխվում է ողջ պատմությունը` ապացուցելով հայկական լեռնաշխարհի կարևորություն համաշխարհային պատմության մեջ:














