Թուրքական նոր քարտեզներում Արարատը Հայաստանի սահմաններում է

5

Թուրքիայի ազգային կրթության նախարարության թույլտվությամբ, «Գյուրբուզ» հրատարակչությունը տպագրել է այդ երկրի ֆիզիկական քարտեզը։ 2011/12 կրթական տարում տարրական և միջնակարգ դպրոցների համար նախատեսված այդ քարտեզում Արարատ լեռը ներառվել է Հայաստանի սահմաններում, ինչն առաջացրել է թուրք հասարակության խոր դժգոհությունը։
Այս խնդրին իր հոդվածում անդրադարձել է Ֆահրեթթին Օզթոփրաքը, որը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Արարատ լեռը և Աղրը նահանգն ամբողջությամբ գտնվում են Թուրքիայի սահմաններում, և լեռան անգամ մեկ թիզ հողը չի գտնվում Հայաստանի տարածքում։